«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Գողերը «տնավորվել» են երթուղայիններում

Գողերը «տնավորվել» են  երթուղայիններում
14.04.2017 | 10:00

Երթուղայինների մեջ գողության դեպքերը գնալով ավելանում են։ Ավելին, ամեն երթուղային «սեփական» գողերն ունի, որոնք տնավորվել են այնտեղ ու ամեն օր «գործի» են գալիս։ Երեկ մի այդպիսի դեպք պատահեց թիվ 33 ավտոբուսում, որի ականատեսն էր նաև մեր աշխատակիցը։ Մինչ այդ նկատենք, որ այս ավտոբուսում մշտապես «ասեղ գցելու» տեղ չի լինում, մարդիկ իրար վրա «բարձրացած» են երթևեկում։ Օրերս միջին տարիքի մի կին էլ, նկատելով ուղևորների հրմշտոցը, ծիծաղելով ասաց. «Ա՛յ մարդ, էս ավտոբուսն ամենասեքսուալ ավտոբուսն է»։


Վերադառնալով գողերին, նշենք, որ սույն ավտոբուսի վարորդները ուղևորներին նույնիսկ հորդորում են զգույշ լինել, քանի որ գողերի հետ են երթևեկում։ Բանից պարզվում է` գողերին բացահայտողներն էլ կրակն են ընկնում։ Երեկ, երբ ավտոբուսում գտնվող մեր աշխատակիցը զգուշացրել է կողքին նստած աղջկան, թե նրա պայուսակից պատրաստվում են գողություն անելու, հայտնվել է այդ գողերի թիրախում։ Նրա հետ գողերը ևս իջել են ավտոբուսից ու հետապնդել։ Վերջինս արագ կողմնորոշվել է և օգնություն կանչել, որից հետո հետապնդողներն անհետացել են։


Ավտոբուսներում և երթուղային տաքսիներում կատարվող գողություններից շատ քաղաքացիներ են բողոքում, սակայն այս երևույթը գնալով նոր թափ է առնում, իսկ սա նշանակում է, որ այս հարցում ոստիկանությունը պետք է ավելի հետևողական լինի, որ մարդիկ հասարակական տրանսպորտից օգտվելիս վախվորած չնայեն աջ ու ձախ` ենթադրյալ գողերից սեփական պայուսակները հեռու պահելով։



Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ